RSS Parrot

BETA

🦜 Ազգ

@azg.am@rss-parrot.net

I'm an automated parrot! I relay a website's RSS feed to the Fediverse. Every time a new post appears in the feed, I toot about it. Follow me to get all new posts in your Mastodon timeline! Brought to you by the RSS Parrot.

---

Վերլուծություն

Your feed and you don't want it here? Just e-mail the birb.

Site URL: azg.am/

Feed URL: azg.am/feed

Posts: 177

Followers: 1

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

Published: May 10, 2026 16:03

Մայիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց…

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

Published: May 10, 2026 14:20

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն օրը, եւ օրը նույնիսկ մի քանի անգամ: Եթե այդ ամենից հետո որեւէ մեկը պարզապես կռապաշտ մոլեռանդությամբ քվեարկում է…

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

Published: May 10, 2026 11:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա։  Truth Social էջում նա հրապարակել է մի գրաֆիկ, որում նշել է մի քանի պատերազմների տևողությունը և Իրանի հետ պատերազմը ներկայացրել որպես վեցշաբաթյա էքսկուրսիա։…

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

Published: May 10, 2026 09:59

«Մեր անտառների վաթսուն հազար հեկտարը ոչնչացվել է վայրենի զավթիչների կողմից։ Ոչնչացումը մեծ մասամբ  տեղի է ունեցել Քելբեջարի և Լաչինի շրջաններում, բայց որոշ մասը նաև Զանգիլանում է»,-բռնազավթված Կովսականում հայտարարել է բռնապետ-օկուպանտ-ահաբեկիչ…

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

Published: May 10, 2026 09:48

Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ «Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում…

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

Published: May 10, 2026 08:01

Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը. տեղեկացնում է APA-ն: Նա, մասնավորապես, ասել է. «Սահմանազատումը և սահմանազատումը մեծածավալ գործընթաց է։ Փոխվարչապետ…

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

Published: May 10, 2026 07:16

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ հետաքրքրված այլ անձինք, որ առաջիններից էին ծանոթանում…

Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

Published: May 10, 2026 07:05

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք չէ պատմել «հիբրիդային պատերազմի», «գուբերնիացիայի» ու այն մասին, թե ռուսները «երազում են մեզ ստրկացնել»՝ այդ ապուշ հեքիաթները։ Բավական է…

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

Published: May 10, 2026 07:02

Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։ Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը։ Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան The…

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

Published: May 10, 2026 06:13

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է հարմար առիթի Հարավային Կովկաս ներխուժելու համար։ Թուրքիայի պլաններում առաջին հերթին եղել է Շիրակի…

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

Published: May 10, 2026 05:52

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իր վերընտրության համար Ռուսաստանին…

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

Published: May 9, 2026 20:19

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի թե՛ մոբից, թե՛ ժամկետային ծառայող, թե՛ կամավոր տարել է զոհել է, որ Արցախը հանձնի: Պատկերացնել հնարավոր չէ որևէ սպայի կամ գեներալի, որը կհանդուրժի իր զինվորին, իր…

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

Published: May 9, 2026 19:12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնությունների ձեռքբերումից հետո հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում։ Պուտինը նշել է, որ քննարկումը պետք է ուղղված…

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

Published: May 9, 2026 19:11

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել…

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

Published: May 9, 2026 13:24

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ այս ծուղակը դրվել էր, որպեսզի Հայաստանը երբեք չկարողանա անկախ դառնալ։ «Միևնույն ժամանակ,…

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

Published: May 9, 2026 10:51

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան ափը, Ջերմուկը կամ Սյունիքի հարավն անցնեին Ադրբեջանին, Փաշինյանն այսօր կասեր․ «Սյունիքը (կամ Տավուշը,…

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

Published: May 9, 2026 10:48

1945 թվականից հետո Գերմանիան անցավ և անցնում է պատմության հետ առերեսվելու բացառիկ ճանապարհով։ Փոխանակ անցյալը մոռացության մատնելու, թաքցնելու կամ ժխտելու՝ նացիստական հանցագործությունների և Հոլոքոստի համակարգված ուսումնասիրությունն ու ճանաչումը դարձան նոր…

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

Published: May 9, 2026 10:36

Եթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա։ Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը…

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

Published: May 9, 2026 09:53

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց հինավուրց քաղաքներից մեկի՝ Շուշիի, ազատագրման ռազմական գործողությունն ադրբեջանցիներ կոչվող մոնղոլ-թաթարների,…

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

Published: May 9, 2026 09:08

Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի…

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

Published: May 9, 2026 08:40

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է։ Մայիսի 9-ը միայն ռազմական հաղթանակի մասին չէ։ Դա Հայի կամքի, արժանապատվության ու Հայրենիքի համար մինչև վերջ կանգնելու ապացույցն է։ Մեր Հայրենիքը ազատագրվեց հավատքի, անձնազոհության ու միասնականության շնորհիվ։ Արցախի…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

Published: May 9, 2026 08:34

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից…

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

Published: May 9, 2026 08:31

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է։ Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։ Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ո՛չ…

34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին. Ավետիք Չալաբյան

Published: May 9, 2026 08:28

34 տարի առաջ այս օրը լիակատար ազատագրվեց Շուշին: Սկսելով ռազմական գործողությունը մայիսի 7-ի երեկոյան, 1700 խիզախ հայ մարտիկներ, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ, անհավանական գրոհով անակընկալի բերեցին անառիկ դիրքերում ամրացած, գերակշիռ ուժեր…

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով

Published: May 9, 2026 08:14

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ…

Առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա. Կոպիրկին

Published: May 9, 2026 08:09

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու փաստը։ «Ես առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա: Ես…

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

Published: May 9, 2026 07:15

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի առաջնորդների, այդ թվում մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ: Ես երկու օր առաջ…

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

Published: May 8, 2026 18:51

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ, ով իբր ժողովրդի ու Սրբազանի միջև կապող օղակ է եղել։ Ասեմ ուղիղ՝ սա կեղծ օրակարգ է, սուտ պատմություն, որը դու փորձում ես…

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

Published: May 8, 2026 18:31

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն էլ գալիս են Երևան ու մի այլ ձևի խաղաղություն են կառուցում։ Խիստ մտահոգվել է, որ…

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

Published: May 8, 2026 16:29

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ մեներգչnւհի Ալիս Մանnւկեան։ Հազիւ երեք ամիս անցաւ իրեն ի պատիւ սարքnւած մեծարանքի հանդիսnւթեան թnւականի վրայէն եւ…

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

Published: May 8, 2026 13:49

Թարմացված Երեկ հայտնել էինք, որ Թուրքիայի ճնշման ներքո Լիտվայի պետական արխիվի կայքէջից հեռացվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները։ Այսօր՝ մայիսի 8-ին, Լատվիայի կառավարական շրջանակներից տեղեկություն է ստացվել, որ Հայոց ցեղասպանությանը…

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

Published: May 8, 2026 13:37

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ: Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, որը ուզում է մնալ իր պաշտոնին: Ավելի շուտ, ես ավելի ու ավելի համոզվում եմ՝ նա չի ուզում…

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

Published: May 8, 2026 13:17

2026 թվականի մայիսի 10-ին նախատեսված ուխտագնացությունը դեպի Սուրբ Մակար վանք չեղարկվել է այն բանից հետո, երբ Կիպրոսի թուրքական օկուպացված հյուսիսային հատվածի իշխանությունները, ըստ հաղորդումների, հետ են կանչել իրենց թույլտվությունը այցից ընդամենը մի քանի օր…

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

Published: May 8, 2026 11:57

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել ներկայիս տեսքով։ Այս մասին այսօր՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը, Երասխում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա շեշտեց՝ Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել…

Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

Published: May 8, 2026 11:49

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակներում՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործողությունները կապված են մի շարք քրեական…

ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին հնարավորություն ունի պաշտպանելու ՀՀ ինքնությունը. Էդմոն Մարուքյանը քարոզարշավի առաջին օրը Երասխում է

Published: May 8, 2026 11:26

ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին հնարավորություն ունի պաշտպանելու ՀՀ ինքնությունն ու հայկական բովանդակությունը։ Այն Հայաստանը, որմ մենք ուզում ենք հունիսի 7-ից հետո , չի կարող նման նվաստացած վիճակում լինել։ Այս մասին այսօր՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը,…

Իշխանությունները թշնամուն հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը Նիկոլ Փաշինյանը բաժանում է մարդկանց

Published: May 8, 2026 11:21

Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին. * 2021 թ․ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Սյունիքի մի կտորը (մասնավորապես՝ Շուռնուխի մի մասը): Դա արել են առանց սահմանազատման, անօրինական․․․ Հետագա հիմնավորումները (վարչատարածքային…

Բոլորն ասում են՝ ՔՊ-ն հաղթելու է. սա ինձ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է. Փաշինյանի քարոզարշավի մեկնարկը Սիսիանում խիստ սակավամարդ էր

Published: May 8, 2026 10:32

Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ՔՊ-ն քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզից։Նիկոլ Փաշինյանը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպումն սկսեց ՀՀ քարտեզներ, նախընտրական բուկլետներ ու թխվածք բաժանելով։ «Քարտեզ տվեք, էլի։ Թխվածք էլ, ստեղ…

Պուտինը Մեծ Հայրենականի Հաղթանակի 81-ամյակի առիթով շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

Published: May 8, 2026 10:01

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին,…

Վեդիի դեպքի հետևանքները. Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Published: May 8, 2026 09:58

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից. հայտնում են ՀՀ դատախազությունից։ Հրաժարականը, հավանաբար, կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։ Մայիսի 7-ին ՀՀ…

Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է

Published: May 8, 2026 09:55

Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն. gրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ…

Փաշինյանը և 9 նախարարներն արձակուրդ են գնում, որպեսզի Քպ-ի քարոզարշավն անեն

Published: May 8, 2026 07:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձակուրդ են մեկնելու՝  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

Published: May 8, 2026 07:27

Ութ տարի շարունակ Հայաստանում ձևավորվել է հանրային գիտակցությունը բթացնելու, մարդկանց ուղեղները լվանալու, կեղծիքներով սնելու, տարատեսակ հիմարություններ ու ցնդաբանություններ հանրային խոսույթ մտցնելու, ներքին ատելություն սերմանելու տեղեկատվական միջավայր: Ութ…

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

Published: May 8, 2026 07:20

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին բողոք են փոխանցել՝ ՌԴ հասցեին «ահաբեկչական հայտարարություններ» անելու հարթակ տրամադրելու համար: Լավ, սա կամ վկայություն է այն բանի, որ ՌԴ ԱԳՆ-ում կատարյալ տգիտություն է՝ ինչին մեղմ ասած դժվար է հավատալ, կամ դիտավորություն՝…

Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը

Published: May 8, 2026 07:10

NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման…

Մանկապղծության դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել. ՀՀ ՆԳՆ

Published: May 8, 2026 06:54

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից, հրաժարական է տվել Արարատի…

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

Published: May 7, 2026 20:23

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր նախագահը նույն մտահոգությունն է արտահայտում հրապարակավ: Եվ հարցումը գալիս է ինքնաբերաբար. ինչո՞ւ…

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

Published: May 7, 2026 20:20

Մայիսի 5-ին եւ 6-ին Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ համաժողովն իհարկե շարքային իրադարձություններ չէին եւ Հայաստանի սուբյեկտության տեսակետից կարեւոր էին` աշխարհի համար տեղեկատվական, ճանաչողական նշանակությամբ գոնե:…

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

Published: May 7, 2026 20:18

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին շվեյցարացի 12 պատգամավոր, Բեռն ժամանած ԼՂ ներկայացուցիչները՝ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂ…

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

Published: May 7, 2026 20:17

Հայաստանի Ազգային Ժողովի ընտրութիւններուն ընդառաջ Հազիւ թէ քանի մը շաբաթներ մնացած են մինչեւ Յունիսի 7-ը, երբ տեղի պիտի ունենան Հայաստանի Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները: Անգամ մը եւս կը յիշեցնենք, թէ մեծ չափով այս ընտրութիւններու արդիւնքէն…

Թուրք դեսպանների այցը Հայաստան

Published: May 7, 2026 20:16

Դեսպան Հասան Գյողուշ՝ «Բաքուն չպետք է Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտի»  Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազի  Հայաստան այցից օրեր առաջ, նույն օրերին…

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

Published: May 7, 2026 20:16

Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել նրա ստույգ բառերով իրականությունը ձեւակերպելու համարձակությունը: «Ադրբեջանցի զավթողները…

Իրանի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխում

Published: May 7, 2026 20:13

Իրանի դեմ մղված պատերազմը չի ավարտվել: Այն նոր փուլ է թեւակոխում մի քանի որոշակի առանձնահատկություններով, որոնցից ամենահատկանշականն այն է, որ այն կարող է վերածվել հյուծման պատերազմի (war of attrition), որի ընթացքում Մ. Նահանգները կփակի Հորմուզի նեղուցը եւ…

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

Published: May 7, 2026 20:09

Գրող, հրապարակախոս Արամ Անտոնյանի (1881-1952) Բոստոնում 1921 թվին լույս տեեսած հայերեն հայտնի «Մեծ ոճիրը» գիրքը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի անգլերեն վերամշակված տարբերակով այսուհետ հասանելի կլինի օտարալեզու ընթերցողներին: Գիրքը պատմական…

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ… անանդորր

Published: May 7, 2026 20:07

Եվ մինչեւ ե՞րբ են խախտվելու մեր երկրի կարգ ու օրենքները Այնքան տառապած ու այնքան խաբված մեր երկիրը երկու օր դարձել էր Եվրոպայի քաղաքական համայնքի մի տեսակ կենտրոն: Հնչեղ անուններ ու դեմքեր եկան, գեղեցիկ խոսեցին, ժպտացին, մաս կազմեցին իշխող քաղաքական ուժի…

«Եթե + Հպում 2»

Published: May 7, 2026 20:06

Ապրիլի 14-23-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ Հասմիկ Ավետիսյանի «Եթե + Հպում 2» ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն արվեստագետի համանուն շարքերի միաձուլումն է, որը հիմնվելով նրա նախկին աշխատանքների վրա՝ նորովի է…

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

Published: May 7, 2026 20:05

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան եւ անցկացվող Ռուսաստանի ժողովուրդների միասնության…

Միքայել Թաբոյան. Ֆրանսիական հումոր՝ հայկական շեշտադրությամբ

Published: May 7, 2026 20:02

ԵՐԵՎԱՆ-ՎԱԼԱՆՍ, Ֆրանսիա – Հայազգի ֆրանսիական դերասան Միքայել Թաբոյանը (ծնվ. 1982) հարուստ փորձ ունի կինոյում, հեռուստատեսությունում եւ թատրոնում: Ուսանել է Մոնպելյեի կոնսերվատորիայում եւ մասնակցել դերասանական արվեստի մասնագիտական դասընթացների: Մոնպելյեում…

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

Published: May 7, 2026 20:02

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին եւ մաղթելով ստեղծագործական նոր նվաճումներ՝ հրատարակում ենք արվեստաբաններ Մարգարիտա…

Արարատ

Published: May 7, 2026 20:01

Խորախոհ տրտում քո հայացքի մեջ, Տեսնում եմ սրտիդ թախիծը անհուն, Գլուխդ պահած սպիտակ ձյունի մեջ, Տեսնում եմ թափած արցունքդ թաքուն: Ազատ երկրից մեծ ու լայնարձակ, Երեւում ես մեզ, որպես հուշարձան, Կծագի քեզ էլ պայռած արեգակ, Այդպես է ասում` սրտումս մի բայն:…

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

Published: May 7, 2026 18:07

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է հասկանալ՝ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ) անցել են քողարկված հակառուսական քաղաքականության փուլից դեպի ինտեգրում այն աշխարհաքաղաքական…

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

Published: May 7, 2026 18:03

Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցը, որ մինչ այդ հրապարակել էր Ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը և որով Հայաստանը, հավաքելով 54 միավոր 100-ից, դասվում էր «մասնակի ազատ» երկրների շարքին, հրապարակեց այդ զեկույցի դետալիզացված տարբերակը։…

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել. ՌԴ ԱԳՆ

Published: May 7, 2026 17:36

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն «հարթակ տրամադրելու» անընդունելիության վերաբերյալ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչությունում նշել են, որ Երևանը պատշաճ բացասական գնահատական…

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

Published: May 7, 2026 17:34

Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Published: May 7, 2026 16:49

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով…

Կարապետյանի այն հայտարարությունը, որը մտահոգել է Փաշինյանին. Հակոբ Բադալյան

Published: May 7, 2026 16:44

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սնկերի մասին հայտնի հայտարարության համար դատի է տալու Սամվել Կարապետյանին: Սա հետաքրքիր արձագանք է: Շատերին կարող է թվալ, թե վարչապետ Փաշինյանի այս արձագանքը էմոցիոնալ է: Համենայն դեպս, զուտ վարչապետի կարգավիճակի…

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

Published: May 7, 2026 16:27

Այսօր Ալեն Սիմոնյանը, իրեն հատուկ փողոցային ու գավառական պահվածքով, ԱԺ ամբիոնից հերթական անգամ փորձում էր վիրավորանքներով քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ հայտարարելով, թե «Քոչարյանը մեր իշխանության ժամանակ տղամարդու կերպարից դարձավ բլոգեր…»։ Տարբեր…

Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան

Published: May 7, 2026 16:21

Աբովյան փողոցի այս պատմական շենքը, որը պատկանել է հայտնի հասարակական գործիչ, բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին, բացառիկ է իր ճարտարապետությամբ և պահպանվում է պետության կողմից: Այն արտ նուվո ոճի միակ պահպանված ճարտարապետական հուշարձանն է Երևանում: Օրեր առաջ շենքի…

Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար

Published: May 7, 2026 16:05

Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ▪️ՌԴ զինված ուժերը կձեռնարկեն…

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

Published: May 7, 2026 15:58

Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության…

Մանկապղծության մեջ մեղադրվող 65-ամյա Այնազյանին կալանավորեցին

Published: May 7, 2026 15:53

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվեց։ Նրան կտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ։ Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ…

Յուրի Ուշակովը հայտնել է, թե որ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան

Published: May 7, 2026 13:57

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, թե որ երկրների ղեկավարները մայիսի 9-ին կայցելեն Ռուսաստան՝ մասնակցելու տոնական շքերթին։ Նրանց թվում են Աբխազիայի ղեկավար Բադրա Գունբան, Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ. Իվետա Տոնոյան

Published: May 7, 2026 13:51

Ի պատասխան այսօրվա բրիֆինգում գործող վարչապետի հնչեցրած մի քանի ձևակերպումների Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամատանատարը պարտության…

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

Published: May 7, 2026 13:38

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց…

Պետեր Դը Ռուվերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Published: May 7, 2026 13:26

«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝…

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին

Published: May 7, 2026 13:20

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին, նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ The post Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին appeared first on Ազգ.

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

Published: May 7, 2026 11:41

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին Փաշինյանի գնահատականներին, «բոմժ» դառնալու և մոտալուտ սնանկացման մասին նրա…

Փաշինյանը «ժողովուրդ» ասելով նկատի ունի միայն իրեն ընտրողներին. Արա Պողոսյան

Published: May 7, 2026 11:30

Էսպես ասեմ. Փաշինյանն ինչքան մեծ էնտուզիազմով է փորձում վարկաբեկել Սամվել Կարապետյանին, մարդիկ այնքան ավելի շատ են համակրելու։ Բանաձևը պարզ է` ում դեմ ամենահամառն են պայքարում, նրանից ամենաշատն են վախենում, իսկ ժողովուրդը (դե գիտեք, Փաշինյանը «ժողովուրդ»…

Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, այլ՝ Ադրբեջանի գուբերնիա. Սամվել Կարապետյան

Published: May 7, 2026 11:21

Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, այլ՝ Ադրբեջանի գուբերնիա, քանի որ նա հիմա հանդես է գալիս Ադրբեջանի մմարզպետի դերում։ Այս մասին այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով…

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

Published: May 7, 2026 11:19

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին The post «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ appeared first on Ազգ.

Իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և իրավապահներն են քննություն անում. Փաշինյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության մասին

Published: May 7, 2026 11:01

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի սեռական ոտնձգության ենթարկվելու փաստին՝ հայտարարելով, որ դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում։  «Այսինքն՝ իրավապահներն են բացահայտել այդ դեպքը…

Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ

Published: May 7, 2026 10:52

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Երևանին՝ Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու վերաբերյալ տված խոստումը խախտելու մեջ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական…

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

Published: May 7, 2026 10:49

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում) «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի…

Մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար.Փաշինյան

Published: May 7, 2026 10:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան կատարած այցին և այն փաստին, որ վերջինս 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին հաղթանակի կապակցությամբ։ «ՀԱՊԿ-ի…

Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը. Փաշինյան

Published: May 7, 2026 10:18

Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որ թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ ընտրություններին հաղթելու է: Չի կարող ընտրություններին հաղթել մի մարդ, որ ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝…

Ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ ՀՀ վարչապետն ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել. Փաշինյանը հեգնեց Սամվել Կարապետյանին

Published: May 7, 2026 10:08

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում հայտարարեց՝  ծանոթ չէ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ քիչ առաջ մամուլի ասուլիսում արած այն հայտարարությանը, թե «Փաշինյանը Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է՝ ցայտնոտի…

ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով. Փաշինյան

Published: May 7, 2026 10:00

Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ նման որոշում ընդունվել է՝ կապված նախընտրական քարոզչությանը մասնակցելու առնչությամբ։ «Ապլրիլին ՌԴ…

Հատիկ-հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյանը կրկին սպառնաց Սամվել Կարապետյանին

Published: May 7, 2026 09:48

Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկման ժամկետների մասին այս պահին չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկակակն գնահատման աշխատանքներ կան, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա էլ՝ աշխատանքի ընթացքում,…

Ի՞նչ խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ. նուրբ ակնա՞րկ, թե՞ սուտ պատճառ. Հակոբ Բադալյան

Published: May 7, 2026 08:46

Հանրության վրա «ստած» ունենալու «նուրբ արվեստը»: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե՝ այն քաղաքներում, ոտեղ տեղի իշխանությունը գնացել է կառավարության հետ չգործակցելու ճանապարհով, կան ճանապարհայինն ոսերի լուրջ խնդիրներ: Ու գիտե՞ք նաեւ որ…

Լատվիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

Published: May 7, 2026 07:58

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է…

Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր. Արմեն Աշոտյան

Published: May 7, 2026 07:07

Նիկոլը եւ իր տերերը լրջագույն միջոցառումը՝ Եվրոպական Քաղաքական Համաժողովի եւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովները, վերածեցին Եվրատեսիլի։ Մաքսիմում՝ շոու, մինիմում՝ արվեստ։ Մաքսիմում պատկեր, մինիմիւմ՝ բովանդակություն։ Մաքսիմում՝ աղմուկ, մինիմում՝ որակ։ Մաքսիմում՝…

Ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է հայկական պետականության դեմ. Տիգրան Աբրահամյան

Published: May 7, 2026 07:02

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ: Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական…

Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան

Published: May 7, 2026 06:34

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Մինչ մենք մտածում ենք ինչպես վերջապես հաղթահարենք աղքատությունը. Գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են։ Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն…

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

Published: May 7, 2026 06:24

Մայիսի 8-ից պաշտոնապես մեկնարկվում է արդեն ամիսներ սկսված նախընտրական քարոզարշավը։ Անցած շրջանում տեղեկատվական դաշտ նետվեցին որոշ թեզեր, որոնք ձևավորեցին և թիրախավորեցին ընդդիմությանը որպես «եռագլուխ հրեշ»։ Մինչդեռ ժողովրդական ավանդույթն ասում է «երկու…

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

Published: May 7, 2026 06:18

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք…

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

Published: May 7, 2026 06:05

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։ Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ…

~ 77 additional posts are not shown ~